Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թիֆլիսի պոռնիկները

Թիֆլիսի պոռնիկները
25.03.2025 | 13:40

1876 թ. Թիֆլիսում անցկացվեց մարդահամար, ըստ որի քաղաքի 104.024 բնակչից

հայեր էին 37․610,

ռուսներ՝ 30․823 (այդ թվում՝ զորքը և պաշտոնեությունը),

վրացիներ՝ 22․233,

թաթարներ՝ 2502,

ինչպես նաև

38 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ (Сборник сведений о Кавказе, т. VI, Тифлис, 1880, с. 75):

Այդ թվականին Թիֆլիսում պաշտոնապես կար 36 հասարակաց տուն, որտեղ պոռնկությամբ էր զբաղվում 280 կին։ Նրանցից

1,49%-ը վրացուհիներ էին,

0,83%-ը՝ ռուսներ,

0,69%-ը՝ ֆրանսուհիներ,

0,65%-ը՝ պարսկուհիներ,

0,64%-ը՝ հրեուհիներ,

0,59%-ը՝ լեհուհիներ,

0,10%-ը՝ գերմանուհիներ,

թաթար-ադրբեջանուհիներ՝ 2,39%-ը և

հայուհիներ՝ 0,26%-ը (Там же, с. 217)։

Հեշտ է նկատել, որ բնակչության թվաքանակի համեմատությամբ պոռնկության ցուցանիշով բացարձակ առաջատար էին թաթար-ադրբեջանուհիները, հետնապահը՝ հայ կանայք։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 15434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ